Ապրիլի 13-ի ՀՀ Ազգային ժողովի նիստում քվերակության է դրվել ՀՅԴ ներկայացրած և արտահերթ համարված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Վարման կարգով ելույթ է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և նշել է, որ օրինագծի ընդունումն այս պահին ՀՀԿ-ն իրատեսական չի համարում և խորհրդակցելով կոալիցիոն գործընկերների հետ` քվերակությանը չի մասնակցելու:
Վարման կարգով ելույթ է ունեցել նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ու տեղեկացրել, որ ԲՀԿ-ն ևս չի մասնակցի քվերակությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ առաջարկել է հետաձգել օրինագծի քվեարկությունը, նշելով.
-Ես այնպես հասկացա, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն սկզբունքային առումով դեմ չեն մեր օրինագծին, ժամանակի խնդիրն է միայն դիտարկվում: Եթե այդպես է՝ այն ինչ ասում էին նախարարները երեկ, որ այս պահին փող չկա, եկեք հետաձգենք օրենքի քվեարկությունը և մենք կապացուցենք այդ ընթացքում, որ փող կա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 15 օրով հետաձգել է օրինագծի քվեարկությունը:
Վահան Հովհաննիսյան. «Մենք կապացուցենք, որ փող կա»

7or.am