«Վակխանալիան ավարտվում է, պետք է զբաղվել տնտեսությամբ»․ Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը կայունանում է
Բելառուսում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը կայունանում է: Այս մասին Վիտեբսկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Բելտա» գործակալությունը:
Ձեռնարկություն կատարած այցի ընթացքում Լուկաշենկոն նշել է, որ բոլոր ձեռնարկությունները՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր, պետք է աշխատեն հավասար պայմաններում։
«Մենք պետք է ձեռնարկությունների միջև հավասար պայմաններ ստեղծենք՝ սկսած հումքային գոտիներից։ Միակ փոփոխությունը կայանալու է նրանում, որ մենք շեշտը դնելու ենք պետության հանդեպ հուսալիության և նվիրվածության վրա, ոչ թե Լուկաշենկոյի, որպեսզի հետագայում կանխենք այն, ինչ տեղի ունեցավ։ Մասնավոր ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը սկսեց ցնցվել, անկայուն դառնալ. դրանցից շատերն իրենց զզվելի են պահում»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ Բելառուսում իրենց կարծիքի համար չեն սկսի «կոտրել մարդկանց»։
«Այդ վակխանալիան ավարտվում է, պետք է զբաղվել տնտեսությամբ»,-հավելել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկրում, ցույցերին զուգահեռ, շատ ձեռնարկություններ ի նշան ընտրությունների արդյունքների և դրանց դեմ բողոքի ցույցի ելած մասնակիցների նկատմամբ բռնության դեմ բողոքի գործադուլներ են հայտարարել:

Աղբյուրը՝ tert.am