Լրահոս

13.04.2011 12:40


Շրջվել է միկրոավտոբուսը

Ապրիլի 12-ին՝ժամը 09.40-ին, ՝ տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի  մարզում, Երևան-Վա­նաձոր ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են  մեկնել  մեկ մարտական հաշվարկ,մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը եվ փրկարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Ալավերդի-Երևան երթուղու «Ֆորդ» մակնիշի 26-83 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Գագիկ Մարգարյան, ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանա­պար­հի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից:

Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել են 12 ուղևոր: Թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երկուսը`1983թ.-ին ծնված Մարտին Ավետիսյանը  և 1961թ.-ին ծնված Աիդա Սարգսյանը: Տուժածները տեղափոխվել  են Ապարան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստացել են 1-ին բուժօգնություն և դուրս գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը