«Ես ընդունում եմ, որ հորս խոսելաոճը ոչ բոլորի սրտով է». Իվանկա Թրամփը կոչ է արել իր հոր մասին դատել ոչ թե նրա թվիթերյան գրառումներով, այլ գրանցած արդյունքներով (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում կոչ է արել իր հոր մասին դատել ոչ թե նրա թվիթերյան գրառումներով, այլ գրանցած արդյունքներով, գրում է CNN-ը։
«Ես ընդունում եմ, որ հորս խոսելաոճը ոչ բոլորի սրտով է, և ես գիտեմ, որ նրա թվիթերյան գրառումները կարող են առանց ֆիլտրերի լինել, սակայն նրա գրանցած արդյունքներն ինքնին խոսուն են»,-հայտարարել է Իվանկա Թրամփը 1500 հոգանոց լսարանի առջև ելույթում։
Նրա խոսքով՝ հենց Թրամփն է ընդունակ երկրում տնտեսական մեծ աճ արձանագրել և «Ամերիկան զորեղ դարձնել»։
«Վաշինգտոնը չի փոխել Դոնալդ Թրամփին, Դոնալդ Թրամփն է փոխել Վաշինգտոնը»,-հայտարարել է Իվանկա Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի ավագ դստեր խոսքով՝ ԱՄՆ-ին հարկավոր է, որ Սպիտակ տանը ևս չորս տարի ղեկավարի «մեկը, ով մարտիկ է»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իր ելույթում նա Դեմոկրատական կուսակցությանն «արմատական շարժում» է անվանել և իրեն համեմատել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հետ։
«Իմ սիրելի ամերիկացիներ, այսօր երախտագիտությամբ և անսահման լավատեսությամբ լի սրտով ես Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն ընդունում եմ խորին հարգանքով»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում։

Աղբյուրը՝ tert.am