Աշխարհ

28.08.2020 18:30


Տղամարդը, որի պատճառով Թրամփը դադարեցրել էր ասուլիսը և հեռացել դահլիճից, հոգեկան խանգարում ունի և Գաղտնի ծառայության աշխատակիցների վրա էր «հարձակվել» սանրով (տեսանյութ)

Տղամարդը, որի պատճառով Թրամփը դադարեցրել էր ասուլիսը և հեռացել դահլիճից, հոգեկան խանգարում ունի և Գաղտնի ծառայության աշխատակիցների վրա էր «հարձակվել» սանրով (տեսանյութ)

Տղամարդը, որի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել էր օգոստոսի սկզբին հրավիրած ասուլիսը և հեռացել դահլիճից, հոգեկան խանգարում ունի և Սպիտակ տան մոտ Գաղտնի ծառայության աշխատակիցների վրա էր «հարձակվել» սանրով, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ 51-ամյա Մայրոն Բերիմանն այժմ տեղափոխվել է հոգեբուժարան, նա ոչինչ չի հիշում այդ օրը տեղի ունեցած դեպքերից:

Նշվում է, որ տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ:

Նա Գաղտնի ծառայության աշխատակիցներին հայտնել էր իր մոտ զենքի առկայության մասին: Երբ նա ձեռքը գրպանն էր տարել, այնտեղից ինչ-որ իր էր ընկել գետնին, Անվտանգության աշխատակիցներն էլ սկսել էին կրակել: Ավելի ուշ պարզվել է, որ գետնին ընկած իրը սովորական սանր է եղել:

Օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայությունը նրան անսպասելիորեն դուրս էր հանել մամուլի ասուլիսի սրահից՝ Սպիտակ տան մոտակայքում հնչած կրակոցների պատճառով:

Մամուլի ասուլիսից դուրս գալուց րոպեներ անց ԱՄՆ նախագահը վերադարձել էր և տեղեկացրել, որ իր դուրս գալու պատճառը Սպիտակ տան մոտ հնչած կրակոցներն են եղել:

«Կրակոցներ են եղել Սպիտակ տան մոտակայքում, բայց պարսպից այն կողմ»,-ասել էր Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել էր, որ կրակողը մեկն է եղել, նա վիրավորվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից բացված կրակի հետևանքով, այժմ նրան հիվանդանոց են տանում:

Այս խորագրի վերջին նյութերը