Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլև առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի միջև: Դա և շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, և տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, և մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը: Վերջինիս շարքին է նա դասել համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության և Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցվող շահարկումները:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: