Աշխարհ

28.08.2020 11:39


Մեսիի առաջին թիմի ֆանատները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով նրանից վերադառնալ ակումբ (տեսանյութ, լուսանկար)

Մեսիի առաջին թիմի ֆանատները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով նրանից վերադառնալ ակումբ (տեսանյութ, լուսանկար)

Արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյս» ֆուտբոլային ակումբի ֆանատներն օգոստոսի 27-ին բողոքի ակցիա են իրականացրել, տեղեկացնում է BarcaBuzz-ը:

Արգենտինացի ֆուտբոլասերները պահանջել են, որ «Բարսելոնայից» հեռանալու դեպքում Մեսին վերադառնա «Նյուելզ Օլդ Բոյս», այլ ոչ թե պայմանագիր կնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

33-ամյա Մեսին իր հայտարարություններում միշտ նշել է, որ «Բարսելոնայից» հեռանալու դեպքում պատրաստ է տեղափոխվել միայն «Նյուելզ Օլդ Բոյս»:

Անգլիական և իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է:

Հիշեցնենք, որ Մեսին արգենտինական ակումբում իր առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում: Նա «Նյուելզ Օլդ Բոյսի» պատանեկան թիմերում խաղացել է 1994-2000 թվականներին:

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը