Եգիպտոսի դատախազությունը 15 օրով ձերբակալել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին՝ կապված կոռուպցիայի ու իշխանությունը չարաշահելու համար մեղադրանքը հետաքննելու հետ։
Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»–ն՝ ավելի վաղ Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հայտնել էր Մուբարաքի երկու որդիների կալանքի մասին։ Նրանց քրեական հետապնդում է սպասում 2011թ. հունվար–փետրվար ամիսներին ցուցարարներին ցրելու գործում իրենց դերակատարության և կոռուպցիոն գործունեության համար։
Նշենք, որ Հոսնի Մուբարաքը, ով տնային կալանքի տակ էր, երեկ երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով՝ դրա պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։
Մուբարաքը կտրականապես մերժում է իր ու իր ընտանիքի դեմ կոռուպցիայի համար առաջադրվող բոլոր մեղադրանքները։
Մուբարաքին 15 օրով ձերբակալել են