Պետության պարտավորությունն է երաշխավորել քաղաքացիների իրավունքները. Լիդիան Արմենիա (տեսանյութ)
Օգոստոսի 12-ին Ամուլսարի համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթացի հայտարարումից ընդամենը երկու շաբաթվա ընթացքում «Լիդիան Արմենիան» ստացել է 500-ից ավելի դիմումներ, որոնց մեծ մասը՝ շրջակա համայնքներից։
Արդեն օգոստոսի 25-ից «Լիդիան Արմենիան» շրջակա համայնքներում սկսել է դիմումատուների հետ հարցազրույցների առաջին փուլը։
Հարկ ենք համարում շեշտել, որ իրավապահ մարմինների անգործության պայմաններում Ամուլսարի ճանապարհներին աշխատակիցների ելումուտի համար պարբերաբար խոչընդոտներ են ստեղծում ապօրինություն իրականացնող անձինք։ Տևական ապօրինության արդյունքում այս համայնքներում ստեղծվել է վախի ու անվստահության մթնոլորտ։ Համայնքաբնակներից շատերը չեն թաքցնում սեփական անվտանգության համար մտավախությունները, այդ պատճառով հրաժարվում են խոսել։ «Լիդիան Արմենիան» օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է համայնքի բնակիչների աշխատանքի հնարավորությունը վերակագնելու և այս փուլում նախնական վերականգնողական աշխատանքների իրականացման համար լրացուցիչ աշխատուժ ներգրավելու համար։
Միաժամանակ ստիպված ենք հիշեցնել իրավապահ մարմիններին, որ ՀՀ քաղաքացիների անվտանգության, կյանքի ու աշխատելու օրինական իրավունքի պաշտպանությունը սահմանադրությամբ այդ համակարգին վերապահված պարտավորություն է։ Կոչ ենք անում հավուր պատշաճի իրականացնել այդ գործառույթը:
Տեսանյութում՝ համայնքներում իրականացվող դիմումների ընդունման ընթացքը և համայնքաբնակների կարծիքները իրենց աշխատանքի իրավունքի, պատկան մարմինների անգործության և համայնքներում ստեղծված սոցիալական վիճակի մասին։

«Լիդիան Արմենիան»