«Այնպիսի զգացողություն ունեմ, ասես դժոխքում ենք ապրել վերջին 5 ամիսներին». CNN-ն անդրադարձել է հայ ընտանիքի պատմությանը, որը չվերթների չեղարկման պատճառով չի կարողանում տեսնել երեխաներին (լուսանկար)
CNN հեռուստաալիքն անդրադարձել է հայ ընտանիքի պատմությանը, որը կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված ավիափոխադրումների արգելքի պատճառով արդեն մի քանի ամիս է՝ չի կարողանում տեսնել իրենց երկու դեռահաս երեխաներին։
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, ընտանիքի մայրը և հայրը՝ Արփի Քարդաշյանն ու Հարի Սողոմոնյանը, կորոնավիրուսի ֆոնին հայտարարված չվերթների չեղարկման պատճառով հայտնվել են անելանելի վիճակում․ զույգն իրենց 10 ամսական դստեր հետ Հայաստանում է, մինչդեռ նրանց երկու դեռահաս երեխաներն իրենց ազգականի հետ են՝ Ավստրալիայում։
Նշվում է, որ Քարդաշյանը՝ ամերիկյան Keeping up with the kardashians իրապատում շոուի հայտնի ընտանիքի հեռավոր բարեկամուհին, իր պատմությունը ներկայացրել է Aussie Expats Abandoned Overseas ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք դժոխքում ենք ապրել վերջին հինգ ամիսների ընթացքում, և այս ամենի մասին գրելով թվում է՝ նորից եմ վերապրում»։
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, հայ ընտանիքն այն 18 800 ավստրալացի քաղաքացիների թվում է, որոնք կորոնավիրուսի ֆոնին չվերթների չեղարկման և սահմանների փակման պատճառով չեն կարողանում մուտք գործել երկիր։
Նշվում է, որ ընտանիքը Հայաստանից Ավստրալիա տեղափոխվելու որոշումը կայացրել է համաճարակի սկսվելուց առաջ։
Քանի որ Հայաստանում կորոնավիրուսի բռնկման ֆոնին մարտ ամսին փակվել էին բոլոր ուսումնական հաստատությունները, զույգը որոշել է մարտի 17-ին իրենց երեխաներին ուղարկել Ավստրալիա, մինչ նրանք կփորձեին իրենց մանկահասակ երեխայի համար հայկական փաստաթղթեր ստանալ և դեռահասներին կմիանային երկու շաբաթից, սակայն նրանց ծրագրերը խափանվել են․ երեխաների մեկնելուց անմիջապես հետո Հայաստանը փակել է իր սահմանները։
Ամուսինների՝ Qatar Airways-ի միջոցով Քաթարի մայրաքաղաք Դոհայից դեպի Սիդնեյ հաջորդ չվերթը նախատեսված է հոկտեմբերի 24-ին, և նրանք հույս ունեն, որ այս անգամ չվերթը չի չեղարկվի։
Եթե չեղարկվի, ընտանիքի մոր խոսքով՝ Ավստրալիային իրենց երեխաներին երկրից դուրս թողնելու հարցով դիմում կներկայացնեն, որպեսզի ընտանիքը կարողանա վերամիավորվել։
Երկրների միջև սահմանների փակումը և չվերթների չեղարկումներն ավիացիոն արդյունաբերության մեջ քաոսի է հանգեցրել․ դեպի Ավստրալիա չվերթներ հատկապես դժվար է գտնել. կառավարությունը սահմանափակել է բնակիչների և քաղաքացիների վերադարձը, որպեսզի նվազեցնի կորոնավիրուսի տարածումը։
Ամեն շաբաթ միայն 4000 մարդ իրավունք ունի երկիր մուտք գործելու։ Նոր ժամանողներին անմիջապես տեղափոխում են քաղաքային հյուրանոցներ, որպեսզի 14 օր անցկացնեն մեկուսացման մեջ։
Խիստ միջոցառումները թույլ են տվել Ավստրալիայում պահպանել կորոնավիրուսով հիվանդացության ցածր մակարդակը: