Աշխարհ

27.08.2020 12:11


Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 27-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1447-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1190 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 6010 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 249:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը