Եվրոպացի պաշտոնյան հակահամաճարակային կանոնները խախտելուց հետո առաջացած սկանդալի պատճառով հրաժարական է տվել
Առևտրի հարցերով եվրակոմիսար Ֆիլ Հոգանը հրաժարականի դիմում է ներկայացրել Իռլանդիա կատարած գործուղման ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային կանոնները խախտելու աղմկահարույց միջադեպից հետո, հաղորդում է РИА Новости-ն:
«Այսօր զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Ակնհայտ դարձավ, որ Իռլանդիա կատարած գործուղմանս վերաբերյալ առաջացած տարաձայնություններն ինձ առաջիկա ամիսներին խանգարելու են աշխատանքս կատարելու հարցում»,-ասել է Հոգանը:
Խնդիրն այն է, Իռլանդիայում գտնված ժամանակ ԵՄ պաշտոնյան մասնակցել է մի միջոցառման, որին 80-ից ավելի մարդ է մասնակցել: Նա մի քանի անգամ ներողություն է խնդրել կատարվածի համար, սակայն նրա անձի շուրջ աղմուկը չդադարեց, քանի որ պարզ էր դարձել, որ պաշտոնյան Իռլանդիայից վերադառնալուց հետո երկշաբաթյա ինքնամեկուսացման ռեժիմում չի գտնվել:

Աղբյուրը՝ tert.am