Լրահոս

13.04.2011 10:20


Ալիևի հերթական հոխորտանքները

Ալիևի հերթական հոխորտանքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ խոսել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգման մասին։ Նա նշել է, որ հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է։ Ալիևը կրկին մեջբերել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերը՝ մատնանշելով, որ Լիբիայի նկատմամբ ՄԱԿ–ի ԱԽ–ի ընդունված բանաձևերը սկսել են կիրառվել անմիջապես մի քանի ժամ անց։ Նա ասել է, թե «այս հարցը պետք է լուծվի մոտակա ժամանակներում, քանի որ ադրբեջանական ազգի համբերությունն անսահման չէ»։ Ալիևը ևս մեկ անգամ խոսել է ԼՂ ինքնավարության կարգավիճակի մասին՝ «բացառելով Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավորությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը