Աշխարհ

26.08.2020 21:20


Մինչև 2 մլն դոլար. Forbes-ը հրապարակել է Instagram-ում գովազդի միջոցով ամենաշատ գումար վաստակող ռուսաստանցի բլոգերների ցուցակը

Մինչև 2 մլն դոլար. Forbes-ը հրապարակել է Instagram-ում գովազդի միջոցով ամենաշատ գումար վաստակող ռուսաստանցի բլոգերների ցուցակը

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական ծառայությունն Instagram սոցկայքում գովազդի միջոցով ամենաշատ գումար վաստակող ռուսաստանցի բլոգերների ցուցակն է կազմել՝ ներկայացնելով 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ն ավելի քան 2 միլիոն հետևորդ ունեցող հայտնիների ունեցած եկամուտն ու դրա վերլուծությունը, գրում է meduza.io կայքը։

Նշվում է, որ ցուցակում նախորդ տարվա պես առաջատար է համարվում հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որը հաշվետու ժամանակաշրջանում 1,48 միլիոն դոլար է վաստակել։

Երկրորդ տեղում 0,89 միլիոն դոլարով երգչուհի Պոլինա Գագարինան է, իսկ երրորդում՝ բլոգեր Իդա Գալիչը (0,85 միլիոն դոլար)։

Ընդհանուր ցուցակը կազմված է հիմնականում ռուսական շոու բիզնեսի և հեռուստատեսության 15 ներկայացուցչից․

1.Քսենյա Սոբչակ (1,48 միլիոն դոլար, 7,7 միլիոն հետևորդ),

2.Պոլինա Գագարինա (0,89 միլիոն դոլար, 8,4 միլիոն հետևորդ),

3.Իդա Գալիչ (0,85 միլիոն դոլար, 7,1 միլիոն հետևորդ),

4.Քսենյա Բորոդինա (0,77 միլիոն դոլար, 15,4 միլիոն հետևորդ),

5.Ալինա Լևդա (0,76 միլիոն դոլար, 5,3 միլիոն հետևորդ),

6.Նաստյա Իվլեևա (0,61 միլիոն դոլար, 17,7 միլիոն հետևորդ),

7.Վալերյա Չեկալինա (0,61 միլիոն դոլար, 6,5 միլիոն հետևորդ),

8.Ռեգինա Թոդորենկո (0,6 միլիոն դոլար, 8,6 միլիոն հետևորդ),

9.Ելենա Տեմնիկովա (0,6 միլիոն դոլար, 5,2 միլիոն հետևորդ),

10.Խաբիբ Նուրմագոմեդով (0,6 միլիոն դոլար, 21,2 միլիոն հետևորդ),

11.Օլգա Բուզովա (0,6 միլիոն դոլար, 21,7 միլիոն հետևորդ),

12.Եգոր Կրիդ (0,57 միլիոն դոլար, 13,1 միլիոն հետևորդ),

13.Վիկտորյա Բոնյա (0,54 միլիոն դոլար, 7,4 միլիոն հետևորդ),

14.Ալան Ենիլեև (0,51 միլիոն դոլար, 2,1 միլիոն հետևորդ),

15.Ռիտա Դակոտա (0,48 միլիոն դոլար, 2,5 միլիոն հետևորդ):

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը