Սոցցանցում Թուրքիայի ՆԳ նախարարին վիրավորելու մեղադրանքով հերթական մարդն է բերման ենթարկվել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հասցեին սոցցանցում վիրավորական հրապարակում կատարելու համար անձ է բերման ենթարկվել:
Նշվում է, որ 46-ամյա քաղաքացին, որը Սոյլուի հասցեինլ հայհոյանք պարունակող գրառում էր արել, ծնունդով Գերմանիայից է ու այժմ բնակվում է Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում:
Նա հայտնաբերվել է Թուրքիայի կիբերհանցագործության դեմ պայքարի և հետախուզության վարչության աշխատակիցների կողմից: Մուղլայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Աղբյուրը՝ ermenihaber.am