Աշխարհ

26.08.2020 11:35


Թուրքիայում կտրուկ աճել է Covid-19-ի դեպքերի թիվը

Թուրքիայում կտրուկ աճել է Covid-19-ի դեպքերի թիվը

Թուրքիայում օգոստոսի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Վերջինս նշել է, որ 1 օրում անցկացված 98․231 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․502 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 887 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 238.795 մարդ, իսկ 811 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 261․194 և մահվան 6․163 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 6 մլն 521.640-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը