Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ–ի միջազգային IV–րդ խորհրդաժողովին, որը կկայանա այս տարվա մայիսին Ստամբուլում։
Ըստ թուրքական «Զաման»–ի ՝ մայիսի 9–13–ին տեղի ունենալիք խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրվել են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, Իսրայելի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների նախագահներ։
Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ հաղորդել էին թուրքական լրատվամիջոցները, միջազգային գագաթնաժողովին մասնակցելու համար երկրների ղեկավարներին հրավերներն ուղարկում է ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ ՄԱԿ–ը՝ Նյու–Յորքի շտաբ–բնակարանից։ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հաստատել են հրավերի մասին լուրը։ «Հայաստանի նախագահի մասնակցությունը ՄԱԿ–ի միջազգային խորհրդաժողովին քննարկվում է միջազգային կազմակերպությունների համապատասխան ծառայությունների հետ»,–Regnum–ին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային օրացույցում մոտ ապագայում Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումներ նախատեսված չեն։
Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա առայժմ քննարկվում է