Աշխարհ

25.08.2020 20:45


«Թուրքիան դառնալու է էներգիա արտադրող երկիր». Իբրահիմ Քալըն

«Թուրքիան դառնալու է էներգիա արտադրող երկիր». Իբրահիմ Քալըն

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ամերիկյան «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների թեմային:

«Թուրքիան էներգաարտադրող երկիր է դառնալու: Այս նոր ձևաչափը շատ կարևոր է և սա Թուրքիային ռազմավարական դիրքի, հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ հարաբերությունների առումով այլ հարթություն է տեղափոխում»,-ասել է խոսնակը:

Քալընը նշել է, որ Թուրքիայի կողմից Սև ծովում գազի որոնման աշխատանքները և 320մլրդ խորանարդ մետր գազի պաշարների հայտնաբերումը դեռևս գործի սկիզբն են և հավելել, որ նշյալ շրջանում շարունակելու են հետախուզման և հորատման աշխատանքները:

«Մեր տեխնիկական փորձագետները մեզ ասում են, որ ավելի մեծ ներուժ կա (Սև ծովում գազի պաշարների մասին-խմբ.)»,-հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել։ Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված գազը, որը թուրք ժողովրդին կմատակարարվի 2023թ., Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը