Աշխարհ

25.08.2020 19:40


Նյու Յորքի քաղաքապետը չի բացառել դասերը բացօթյա տարածքներում՝ այգիներում, մարզահրապարակներում անցկացնելու հնարավորությունը

Նյու Յորքի քաղաքապետը չի բացառել դասերը բացօթյա տարածքներում՝ այգիներում, մարզահրապարակներում անցկացնելու հնարավորությունը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն չի բացառել կորոնավիրուսի համավարակի պայմաններում դպրոցներում ուսումնական պրոցեսը բացօթյա տարածքներում անցկացնելու հնարավորությունը, այս մասին հայտնում է NY1 հեռուստաալիքը։

«Գիտենք, որ բացօթյա տարածքներում դաս անելն արդյունավետ գաղափար է։ Այդ կերպ շատ հնարավորություններ են բացվում մեր առաջ»,-նշել է քաղաքապետը։

Նշվում է, որ առաջիկա օրերին Նյու Յորքի դպրոցների ղեկավարությունը պետք է քաղաքի կրթության վարչությանը բացօթյա տարածքներում դասերի կազմակերպման ծրագիր ներկայացնի, որում պետք է նշվեն այն փողոցները, այգիները և մարզահրապարակները, որտեղ հնարավոր կլինի անվտանգ ժամանակ անցկացնել։

Ավելի վաղ քաղաքապետարանն առանձին շրջաններում դպրոցական պարապմունքների ընթացքում երթևեկությունը կանգնեցնելու հնարավորությունն էր քննարկել, սակայն քաղաքապետը հրաժարվել էր այդ գաղափարից՝ եղանակային պայմանների պատճառով։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 897 093 դեպք, որից 3 173 387-ն ապաքինվել է, մահացել է 180 825 մարդ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը