Աշխարհ

25.08.2020 12:00


Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6․139-ի

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6․139-ի

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տվյալներ է հրապարակել երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում 95․943 ախտորոշիչ թեստ է արվել, որոնցից 1․443-ի պատասխանը դրական է ստացվել։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ։ Վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 6․139-ի։ Վերջին մեկ օրում ապաքինվել է 743 մարդ։ Մինչ օրս կորոնավիրուսից ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 237․908։ Այս պահին բուժում է ստանում 259․692 հիվանդ։

Հիվանդների 7․4 տոկոսի մոտ թոքաբորբ է ախտորորշվել, 796 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը