Աշխարհ

25.08.2020 18:45


«Այնքան համեղ է, որ մատներդ կլիզես». KFC-ն կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է իր գլխավոր կարգախոսից

«Այնքան համեղ է, որ մատներդ կլիզես». KFC-ն կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է իր գլխավոր կարգախոսից

KFC արագ սննդի ցանցը կորոնավիրուսի համավարակի պայմաններում որոշել է ժամանակավորապես հրաժարվել իր «Այնքան համեղ է, որ մատներդ կլիզես» կարգախոսից, գրում է CNN-ը։

«Մենք հայտնվել ենք յուրահատուկ իրավիճակում. ունենք նշանաբան, որն այնքան էլ չի համապատասխանում ընթացիկ իրավիճակին։ Չնայած այն բանին, որ մենք դադարեցնում ենք «Այնքան համեղ է, որ մատներդ կլիզես» կարգախոսի օգտագործումը, վստահ եղեք, որ մեր ուտեստներում, որոնք պահանջված են ամբողջ աշխարհում, ոչինչ չի փոխվի»,-հայտնել է KFC-ի մարքեթինգի գլխավոր մասնագետ Քեթրին Թան-Ջիլեսփայը։

Ընկերությունում հավաստիացրել են, որ կարգախոսն ընդմիշտ չեն չեղարկում, այն կվերականգնվի, «երբ ժամանակը թույլ տա»։

KFC-ն արագ սննդի ամերիկյան ցանց է, որը մասնագիտացված է տապակած հավամսով ուտեստների, սենդվիչների, բուրգերների և այլ ճաշատեսակների մատուցման մեջ։ Գրանցած վաճառքի ծավալներով համարվում է երկրորդ խոշորագույն ռեստորանային ցանցն աշխարհում։ Ցանցն ունի 18 875 սննդի կետ աշխարհի 118 երկրում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը