Աշխարհ

25.08.2020 08:28


Արագավազորդ Ուսեին Բոլտը վարակվել է կորոնավիրուսով

Արագավազորդ Ուսեին Բոլտը վարակվել է կորոնավիրուսով

Օլիմպիական 8-ակի չեմպիոն, արագավազորդ Ուսեին Բոլտը հաստատել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել:

«Շաբաթ օրը թեստ եմ հանձնել, որի պատասխանը դրական է: Չնայած նրան, որ ախտանշաններ չունեմ, այնուամենայնիվ, մեկուսացած եմ ու պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները: Ցանկանում են ընկերներիս հորդորել, որ զգույշ լինեն»,-ասել է Բոլտը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Բոլտի ծննդյան արարողությանը մասնակցել է նաև «Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը