Ջավախքում բախում է տեղի ունեցել գյուղացիների ու եկվոր ադրբեջանցիների միջև
Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Թուշեթից եկվոր ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jnews լրատվականը:
Եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով, կան վիրավորներ և ձերբակալվածներ:
Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոսքով՝ իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց քաղելավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:
«Մենք քաղելու տարածք ունենք, գնացինք մեր յայլաները տեսանք, որ թուրքերը ոչխարներ էին արածեցնում մեր տարածքներում: Անասուններին քշեցինք դուրս հանեցինք, վեճն ու կռիվն այդտեղից սկսվեց: Հետո իրենք խումբ հավաքեցին և եկան մեր վրա հարձակվեցին: Իրենք մոտավոր 3-4 մեքենայով էին, մենք էլ շատ էինք, բայց գործ էինք անում՝ մի մասը քաղ էր անում, իսկ մյուսները կանգնած էին, եկան երկաթե ու փայտե մահակներով հարձակվեցին: Այնպես է ստացվել, որ մերոնցից մի 3 հոգի ձերբակալված է: Ես չգիտեմ իրենց կողմից ձերբակալված կա, թե՝ ոչ: Կռիվը եղել է յայլաներում: Մենք արդարություն ենք ուզում, ուզում ենք ճշտել, թե ով է նրանց «դուխ» տվել, որ իրենք այդպիսի քայլեր են անում, ժողովրդի վրա են հարձակվում, նույնիսկ վրացի սահմանապահներին էին խփում»,-նշել է գյուղի բնակիչներից մեկը:
Թորիայի բնակիչների խոսքերով՝ իրենցից 5-6 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ երկու անչափահաս երեխա: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի հիվանդանոցում:
Ըստ գյուղացիների՝ նախկինում Թուշեթից եկած եկվորների հետ խնդիր չի եղել և սա առաջին լուրջ միջադեպն է, որի մասին արդեն բոլորը գիտեն:
ՆԳՆ-ի մամլո ծառայությունից լրատվամիջոցին հայտնել են, որ այս պահի դրությամբ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել բռնության և խմբակային բռնության կազմակերպման, ղեկավարման և այդ ամենին մասնակցելու հոդվածներով:
Ջավախքում բախում է տեղի ունեցել գյուղացիների ու եկվոր ադրբեջանցիների միջև
Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Թուշեթից եկվոր ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jnews լրատվականը: