Աշխարհ

24.08.2020 20:40


Կալիֆոռնիայի 81-ամյա բնակիչը, որը 30 տարի է անցկացրել իր «երազանքի տունը» կառուցելու համար, մոլեգնած հրդեհների հետևանքով կորցրել է այն (լուսանկար)

Կալիֆոռնիայի 81-ամյա բնակիչը, որը 30 տարի է անցկացրել իր «երազանքի տունը» կառուցելու համար, մոլեգնած հրդեհների հետևանքով կորցրել է այն (լուսանկար)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 81-ամյա բնակիչը 30 տարի է վատնել իր «երազանքի տունը» կառուցելու համար, որն օրեր առաջ հիմնովին այրվել է նահանգի պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհների հետևանքով, գրում է Daily Mail-ը։

«Ես դրա վրա աշխատել եմ 30 տարի։ Բավականին գեղեցիկ տուն էր»,-պատմել է 81-ամյա Հանկ Հենսոնը։

Հենսոնը պատմել է, թե ինչպես է նախորդ շաբաթ՝ չորեքշաբթի գիշերը, արթնացել սաստիկ տոթի պատճառով և արթնանալուն պես պատուհանից դուրս նայելով՝ նկատել իր տանը մոտեցող հրդեհը։

«Ջրվեժի պես մեզ վրա էր գահավիժում»,-պատմել է նա։

Հաղորդվում է, որ տղամարդն անշարժ գույքը ձեռք է բերել 1974 թվականին։ Այն ի սկզբանե 1930-ականներին կառուցված կարմրափայտից փոքր տուն է եղել։ Հետագա տարիներին տղամարդն այն վերածել է իր երազանքների տանը՝ հանգստյան օրերն անցկացնելով ընկուզենիներ, դեղձենիներ և այլ ծառատեսակներ տնկելով։ Նա նաև կառուցել է գինու մառան, փակ և բացօթյա լողավազաններ, ինչպես նաև երեք բուխարի։

Հենսոնի խոսքով՝ հիմնովին ավերված տունն այլևս անհնար է նախկին տեսքին բերել։

Հիշեցնենք, որ արդեն շաբաթներ է՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի տարբեր բնակավայրերում մոլեգնում են անտառային հրդեհները, կան զոհեր:

Օգոստոսի 18-ին Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Հրդեհների պատճառն անոմալ շոգ եղանակն է. օդի ջերմաստիճանի ամենաբարձր ցուցանիշը Մահվան հովտում է գրանցվել՝ 54.4 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Աղբյուրը՝ tert.am

California man Hank Hanson, 81, has revealed how he spent 30 years building his 'dream house' before it was burned to ashes this week in one of the state's biggest wildfires on record. Pictured he stands by his destroyed homeHanson is just one of hundreds of homeowners and residents who have lost everything in the devastating blazes that continue to rip through the Golden State. He gestures to the kitchen of his homeHe looks at artificial flowers that remained standing as the LNU Lightning Complex fires destroyed his Vacaville, CaliforniaHanson told how he and his wife fled for their lives from their home in Vacaville Wednesday morning, just moments before the LNU Lightning Complex fires destroyed itA relative goes through the remains of the home. More than 13,700 firefighters are battling the blazes, the most severe of which are focused in Northern California west of the state capital in Sacramento and east of the San Francisco BayFirefighters watch flames from the LNU Lightning Complex fires approach a home in the Berryessa Estates neighborhood of unincorporated Napa County on Friday. The huge wildfire has grown to become the second largest in the state's history

Այս խորագրի վերջին նյութերը