ՊՍԺ-ի երկրպագուները բուռն են արձագանքել սիրելի թիմի պարտությանը. իրավապահները ցրել են ամբոխը արցունքաբեր գազով
ՊՍԺ-ի երկրպագուները դժգոհ էին մնացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունից: Ըստ Le Figaro-ի, ֆրանսիական ակումբի մի քանի հարյուր երկրպագուներ հավաքվել են Փարիզի կենտրոնում (Շանզ Էլիզե)՝ անտեսելով իշխանությունների հորդորը բազմամարդ հավաքներ չանցկացնել: Խաղից հետո երկրպագուները սկսել են այրել աղբամանները, իսկ հետո բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ:
Մի քանի հարյուր մարդ մասնակցել է Փարիզի ոստիկանության հետ բախումներին՝ տարբեր առարկաներ նետելով իրավապահների ուղղությամբ: Իրավապահները ցրել են ամբոխը արցունքաբեր գազով:
Խաղից հետո առնվազն մեկ մեքենա է նաև այրվել:
Ոստիկանությունը տուգանել է 274 մարդու` դիմակներ չկրելու և սոցիալական հեռավորության կանոնները խախտելու համար:
Երկրպագուներից ոմանք իրենց երախտագիտությունն են հայտնել թիմին՝ վանկարկելով. «Շնորհակալ եմ, ՊՍԺ»: