Աշխարհ

24.08.2020 09:32


Լավրովը նախազգուշացրել է Լուկաշենկոյի հրաժարականի հնարավոր հետևանքների մասին

Լավրովը նախազգուշացրել է Լուկաշենկոյի հրաժարականի հնարավոր հետևանքների մասին

Բելառուսական ընդդիմությունը, ձգտելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականին, գործում է «վենեսուելական սցենարով»: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բանակցությունները ներկայիս իշխանությունների հետ առաջարկվում են միայն մեկ նպատակով, այն է քննարկել Բելառուսի նախագահի հեռացումը: Դա մոտավորապես նույնն է, ինչպես և Վենեսուելայում, երբ օրինական նախագահը վտարանդի է հայտարարվում»,-ասել է Լավրովը:

Ռուս նախարարի խոսքով՝ Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի որոշ հայտարարություններ կասկածելի են օրինականության տեսանկյունից: «Որոշ առաջարկներ, օրինակ, երբ ուժայիններին կոչ են անում «անցնել ժողովրդի կողմը» գրեթե հավասար է երդումը խախտելու կոչի»,-նկատել է Լավրովը:

«Ներկա պահին իրավիճակը փոքր-ինչ կարգավորվում է երկրում, սակայն բոլորին չէ, որ դա դուր է գալիս: Որոշ բելառուս ընդդիմադիրների, որոնք այժմ ապրում են Արևմուտքում և այնտեղից փորձում են իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ցանկանում են, որ արյուն լինի, որպեսզի բելառուս ուժայինների ռեակցիան առաջ բերեն, որոնք հիմա ոչ ոքի ձեռք չեն տալիս և չեն միջամտում խաղաղ ցույցերի անցկացմանը»,-ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմության կողմնակիցների բազմահազարանոց ցույցեր են անցկացվում Բելառուսի մի շարք քաղաքներում, այդ թվում և մայրաքաղաքում, որտեղ ուժայինները շրջափակել են քաղաքի կենտրոնական հատվածը:

Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները 14 օր անընդմեջ փողոց են դուրս գալիս՝ պահանջելով նոր նախագահական ընտրություններ անցկացնել: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել գործող նախագա Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80 տոկոսը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը