Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնն ընդունեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին ֆրանսիակաn ՊՍԺ-ն և գերմանական «Բավարիա»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում առավել սուր գրոհում էր «Բավարիա»-ն, որը շեշտը դնում էր հակագրոհների վրա: Թիմերn առաջին կեսի վերջնամասում փոխանակվեցին արագ գրոհներով, սակայն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում առավել շատ գրոհում էր ՊՍԺ-ն, սակայն գործեց ֆուտբոլի չգրված օրենքներից մեկը` «չես խփում դու, խփում ենք քեզ»: «Բավարիա»-ն 59-րդ րոպեին օգտագործեց հնարավորությունը և բացեց հաշիվը: Աչքի ընկավ Կոմանը: Հետագայում փարիզյան ակումբին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և «Բավարիա»-ն հաղթեց նվազագույն հաշվով: «Բավարիա»-ՊՍԺ` 1:0:
«Բավարիա»-ն վերջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթել էր 2013 թվականին, իսկ ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբը այս մրցաշարում հաղթել է 5 անգամ:
«Բավարիա»-ն դարձել է Գերմանիայի չեմպիոն և երկրի գավաթակիր:
Մյունխենի «Բավարիա»-ն` Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)