«Առաջին արձակուրդը». Հենրիխ Մխիթարյանը որդու հետ ծովում է (լուսանկար)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որդու հետ լուսանկար է հրապարակել։
«Առաջին արձակուրդը… առաջին ծովը»,-Facebook սոցցանցի իր էջում գրել է Մխիթարյանը` այդպես էլ չցուցադրելով որդու դեմքը։
Ֆեյսբուքյան օգտատերերին, սակայն, դուր է եկել այն փաստը, որ Մխիթարյանը որդու դեմքը ցույց չի տալիս։ Նրանցից մեկը մեկնաբանել է Մխիթարյանի գրառումը` ասելով, որ, ճիշտ է, երեխայի դեմքը չի երևում, բայց Մխիթարյանի որդին չի կարող հիասքանչ չլինել։
Մխիթարյանի գրառման տակ մի աղջիկ էլ ամուսնության առաջարկություն է արել` ասելով, թե նա շատ գեղեցիկ է, և վատ չէր լինի նրա երկրորդ կինը դառնալ։
Հիշեցնենք` անցյալ տարվա հունիսի 17-ին ֆուտբոլիստն ամուսնացել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։
Հարսանեկան արարողությունն անցվել է Սուրբ Ղազար կղզում։ Նրա հարսանիքը գրեթե համազգային նշանակության իրադարձություն դարձավ։
Ֆուտբոլիստի բազմաթիվ երկրպագուները հետևում էին համացանցում հայտնված յուրաքանչյուր հրապարակմանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am