Աշխարհ

23.08.2020 19:12


Զինվորականներն ու ՕՄՕՆ-ականները շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողը՝ արգելափակելով երթևեկությունը դեպի Անկախության պողոտա

Զինվորականներն ու ՕՄՕՆ-ականները շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողը՝ արգելափակելով երթևեկությունը դեպի Անկախության պողոտա

Բելառուսի մայրաքաղաքում հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ոստիկաններն արգելափակել են երթևեկությունը պողոտայով, որը հուշակոթողից տանում է դեպի Անկախության պողոտա: Հուշակոթողին է մոտենում նաև ՕՄՕՆ-ի աշխատակիցների ջոկատն ու զինտեխնիկան:

Կիրակի ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ Երկրորդ աշխարհամարտին նվիրված կոթողների մոտ անկարգություններ հրահրողները գործ կունենան ոչ թե ոստիկանության, այլ բանակի հետ:

Տասնյակ հազարավոր ցուցարարներ Մինսկում հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից ընթանում են դեպի «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հյուրանոցի մոտ համազգային հանրահավաք է նախատեսվում անցլացնել:

Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով փայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը