Յուլյա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով․ նրա վիճակը գնահատվում է ծանր
Ժողովրդական պատգամավոր, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Մարինա Սորոկան հաստատել է տեղեկատվությունը, որ քաղաքական գործիչը վարակվել է Covid-19-ով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում, հաղորդում է 112.ua-ն։
«Այո, ցավոք, դա ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլյա Վլադիմիրովնայի մոտ Covid-19 է։ Վիճակը գնահատվում է ծանր։ Ջերմությունը հասել է 39-ի։ Պայքարում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Տիմոշենկոյի հետ մեկտեղ կորոնավիրուսով վարակվել է նաև նրա դուստր Եվգենիան և ամուսինը՝ Արտուր Չեչոտկինը։
Ուկրաինայում այսօրվա դրությամբ Covid-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104 958-ի (մեկ օրում՝ +1987 մարդ)։ Վիրուսի հետևանքով մահացել է ընդհանուր առմամբ 2271, առողջացել՝ 52 235 մարդ։

Աղբյուրը՝ news.am