Աշխարհ

23.08.2020 15:36


Մահացած կնոջ հիշատակին նվիրված պար․ Ջոն Տրավոլտան վերադարձել է սոցիալական ցանց (լուսանկար, տեսանյութ)

Մահացած կնոջ հիշատակին նվիրված պար․ Ջոն Տրավոլտան վերադարձել է սոցիալական ցանց (լուսանկար, տեսանյութ)

Հուլիսի 12-ին մահացել է դերասանուհի և Ջոն Տրավոլտայի միակ կինը՝ Քելլի Պրեստոնը։ 57-ամյա կինը մահացել է կրծքի քաղցկեղից, որը երկար ժամանակ թաքցրել է հանրությունից։

Ընտանիքը վաղուց գիտեր Քելիի ախտորոշման մասին, բայց նրա վաղաժամ հեռանալուց դեռ խորը շոկի մեջ է։

Պրեստոնի մահից մեկ օր անց Տրավոլտան դիմել է երկրպագուներին՝ խնդրելով իրեն և իր երեխաներին ժամանակ տալ տեղի ունեցածը վերապրելու համար, և ոչ մի հարց չտալ: Դրանից հետո դերասանն անհետացել է սոցցանցերից։

Օգոստոսի 22-ին տղամարդն իր բլոգում նոր տեսանյութ է տեղադրել։

Հոլովակում Տրավոլտան դանդաղ պար է պարում իր դստեր՝ 20-ամյա Էլլա Բլյուի հետ։ Ձայնագրությունում աղջիկն ու հայրը գրեթե չեն խոսում ու չեն ժպտում։ Բայց երևում է, որ իրենց պինդ են պահում։

«Աղջիկս և ես պարում ենք ի հիշատակ մոր։ Քելիի սիրած զբաղմունքներից մեկն ինձ հետ պարելն էր»,-տեսանյութին կից գրել է ամուրի Տրավոլտան։

«Ջոն, դուք հրաշալի ընտանիք ունեք։ Քելին հրաշալի կին էր, ցավակցում է ձեզ», «Ձեր աչքերից երևում, թե ինչպես եք փորձում հաշտվել տեղի ունեցածի հետ: Դա հեշտ չէ, բայց ձեզ հաջողություն եմ մաղթում»,-գրել են հետևորդները։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը