Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 12 և բարձր տարիքի երեխաները դիմակներ պետք է կրեն, 5-12 տարեկանները՝ կախված իրավիճակից, մինչև 5 տարեկանները կարող են չկրել. Reuters
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ 12 և բարձր տարիք ունեցող երեխաները չափահասների նման պետք է դիմակներ կրեն և կորոնավիրուսի դեմ պայքարին համակահամաճարակային անվտանգության կանոններին հետևելով օգնեն այնպես, ինչպես՝ չափահասները, հաղորդում է Reuters-ը:
Մասնավորապես, տարիքային այս խմբին պատկանող երեխաները դիմակներ պետք է կրեն եթե 1 մետր սոցիալական հեռավորություն հնարավոր չլինի ապահվել, ասված է ԱՀԿ-ի կայքում հրապարակված փաստաթղթում, որը կառույցը հեղինակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեկտեղ:
Պե՞տք է դիմակ կրեն 12-ից ցածր տարիք ունեցող երեխաները՝ կախված մի քանի հանգամանքից, այդ թվում՝ տվյալ վայրում վարակի փոխանցման հավանականությունից, երեխաների՝ դիմակ կրելու կարողություններից, դիմակների հասանելիությունից ու երեխաների կողմից հակահամաճարակային կանոններին հետևելուն մեծահասակների պատշաճ վերահսկողությունից կամ դրա բացակայությունից:
Մինչև 5 տարեկան երեխաները, հենց իրենց շահերից և առողջությունից ելնելով, դիմակ կրելու պարտադիր պահանջից ազատված կլինեն:

Աղբյուրը՝ tert.am