Ո՞մ է Կարեն Կարապետյանը բերում քաղաքապետարան աշխատելու
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով այն լուրերը, թե քաղաքապետարանում աշխատելու համար ինքը իր բարեկամներին է բերում՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե թիմի ձևավորման մեջ կա մի գաղափար՝ արդյունավետություն։
–Փոփոխությունները ինքնանպատակ չեն. ով որ էֆեկտիվ է կառավարման մեջ, աշխատում է։ Արհեստական մոտեցում չի եղել, եղել են պահանջներ, որոնք պետք է կատարվեն։ Եթե ոչ էֆեկտիվ են, ուրեմն չեն կարող աշխատել։ Ինչ վերաբերում է բարեկամներին, ապա ասեմ, որ իմ բարեկամներից, ընկերներից այստեղ բերելուց, ժողովրդական լեզվով ասած, իրենց պռոշը չի էլ ճաքում։ Խնդիրը մեկն է՝ որ թիմի մեջ վստահության մթնոլորտ լինի, որը թույլ կտա խուսափել կոռուպցիոն ռիսկերից։ Ես «Հայռուսգազարդից» որոշակի մարդկանց հրավիրել եմ այստեղ աշխատելու, ասեմ՝ նրանք այդքան էլ ոգևորված չէին, որովհետև մինչև 6–ն էին աշխատում, հետո իրենց ընկերների, ընտանիքների հետ էին ժամանակը անցկացանում։ Չէի ասի, որ բոլորը շատ ուրախ են, որ եկել են քաղաքապետարան, բայց դա չի նշանակում, որ ես վստահ չեմ, որ իրենք էֆեկտիվ կշախատեն,–ընդգծել է նա։

7or.am