Աշխարհ

22.08.2020 17:02


Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 22-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1394-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1132 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 6903 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 278:

Այս խորագրի վերջին նյութերը