Շիրակի մարզում այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը : Շիրակի մարզպետ, նախկին ուժային Աշոտ Գիզիրյանը, սակայն, շատ զայրացած տոնայնությամբ է սկսել նիտը: Նա նախ դահլիճից հրապարակավ դուրս է հրավիրել այն համայնքների ղեկավարներին, ովքեր 15 րոպե ուշացումով են մտել դահլիճ: Շատ խիստ տոնով նա զգուշացրել է, որ չի հանդուրժելու անկարգապահությունը: Ուշացած աշակերտի նման , գյուղապետերը լսել են մարզպետի հրահանգները և գլխիկոր դուրս եկել դահլիճից: Աշոտ Գիզիրյանը շեշտել է. «Վերջին անգամ ուշացումով գաք, ինձ չի հետաքրքրում: Սա ինչի՞ է նման, ինչի՞ եք ուշացել:Հետո կգաք ինձ մոտ: Է՞ս ինչ է կատարվում, արա»:
Աշոտ Գիզիրյանը նիստի ժամանակ վերստին շեշտել է, որ կառավարությունը դեմքով թեքվել է դեպի գյուղը: Այս հայտարարությանը, սակայն գյուղապետերը հեգնանքով են վերաբերվել ևհայտարարել, որ ասվածը միֆ է: «Առայժմ միայն խոսում են, գործ չկա, գործ: Ասում են դեմքով շուռ ենք եկել դեպի գյուղը, բայց ի՞նչ են արել: Մի քանի կիլո գարի չե՞ն տվել: Էդ գարին ի՞նչ ենք անելու:Ամո՛թ է , ամո՛թ»,- ասել է գյուղատնտես Սերգեյ Անտոնյանը:
Մարզխորհրդի նիստի ժամանակ ամփոփել են ՇՄ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում: Կան համայնքներ, որոնք խայտառակ կատարողական են արձանագրել՝ 0%: Այդպիսի համայքների շարքում են Գետափը, Սիզավետը: Այս հանգամանքը եւս զայրացրել էԱշոտ Գիզիրյանին:
«Ուրա՞ Գետափի գյուղապետը: Չի՞ եկել, հիվա՞նդ է: Հա, բա իհարկե: Հիմի որ 100 % կատարողական ունենար, կգար առաջին շարքում կնստեր»: Մարզպետը հանձնարարել է ստուգումներ սկսել այդ համայնքներում եւ հաշվետվություն ներկայացնել թե ինչն է գյուղապետերի անգործության պատճառը:
Դու՛րս դահլիճից
Շիրակի մարզում այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը : Շիրակի մարզպետ, նախկին ուժային Աշոտ Գիզիրյանը, սակայն, շատ զայրացած տոնայնությամբ է սկսել նիտը: Նա նախ դահլիճից հրապարակավ դուրս է հրավիրել այն համայնքների ղեկավարներին, ովքեր 15 րոպե ուշացումով են մտել դահլիճ: Շատ խիստ տոնով նա զգուշացրել է, որ չի հանդուրժելու անկարգապահությունը: Ուշացած աշակերտի նման , գյուղապետերը լսել են մարզպետի հրահանգները և գլխիկոր դուրս եկել դահլիճից: Աշոտ Գիզիրյանը շեշտել է. «Վերջին անգամ ուշացումով գաք, ինձ չի հետաքրքրում: Սա ինչի՞ է նման, ինչի՞ եք ուշացել:Հետո կգաք ինձ մոտ: Է՞ս ինչ է կատարվում, արա»:
Աշոտ Գիզիրյանը նիստի ժամանակ վերստին շեշտել է, որ կառավարությունը դեմքով թեքվել է դեպի գյուղը: Այս հայտարարությանը, սակայն գյուղապետերը հեգնանքով են վերաբերվել և հայտարարել, որ ասվածը միֆ է: «Առայժմ միայն խոսում են, գործ չկա, գործ: Ասում են դեմքով շուռ ենք եկել դեպի գյուղը, բայց ի՞նչ են արել: Մի քանի կիլո գարի չե՞ն տվել: Էդ գարին ի՞նչ ենք անելու:Ամո՛թ է , ամո՛թ»,- ասել է գյուղատնտես Սերգեյ Անտոնյանը:

Գյումրի