Մեծ Բրիտանիայի 30-ամյա բնակիչը մի շնչով 1 շիշ Jack Daniels է խմել և մահացել ալկոհոլային թունավորումից
Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսության բնակիչը մի շնչով 1 շիշ Jack Daniels վիսկի է խմել և մահացել ալկոհոլային թունավորումից, գրում է Daily Mirror-ը:
Հաղորդվում է, որ 30-ամյա Սեմյուել Դևիսը 2016 թվականին մոր մահից հետո սկսել է ալկոհոլ օգտագործել:
«Տղամարդն ընկերոջ տնից վերադառնում էր տուն: Ընկերոջ տանը նա երկու շիշ գարեջուր և 1 շիշ վիսկի էր խմել: Այնուհետև Դևիսը ևս մի շիշ վիսկի է գնել: Անգլիացին այն խմել է մի շնչով՝ 5 վայրկյանում: Նման վիճակում նրան նստեցրել են խորթ հոր մեքենան: Ավելի ուշ տղամարդը հայտնաբերել է, որ խորթ որդին կյանքի նշաններ ցույց չի տալիս»,-գրում է լրատվամիջոցը:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
Դևիսի մահը հետաքննող փորձագետը խոստովանել է, որ երբևիցե մարդու օրգանիզմում նման քանակի սպիրտային խմիչք չէր տեսել, որքան եղել է Դևիսի օրգանիզմում:

Աղբյուրը՝ tert.am