Լրահոս

12.04.2011 15:56


Ձերբակալվել են Մինսկի ահաբեկչության համար մեղադրվողները

Մինսկի մետրոներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրվողներից մի քանիսին ձերբակալել են։ Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդը, ով գլխավորում է պայթյունի հետաքննությամբ զբաղվող խումբը։

Ավելի վաղ Բելառուսի ՆԳՆ–ի ղեկավար Անատոլի Կուլեշովը հայտնել էր, թե ենթադրվում է, որ Մինսկի մետրոյի պայթյունը իրականացվել է ռադիոկառավարվող սարքով։

Հիշեցնենք, որ Ապրիլի 11-ին Մինսկի մետրոյի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել 149 մարդ (http://7or.am/archives/48131):

Այս խորագրի վերջին նյութերը