Լրահոս

12.01.2011 13:46


Ի՞նչ են փնտրում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում

Ի՞նչ են փնտրում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ հունվարի 10-ի առավոտյան «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը կրկին հարձակման է ենթարկվել։

Նա նշել էր, թե գրասենյակ գնալիս տեսել է, որ ամեն ինչ տակնուվրա է արված, իր դարակներն ու ծրարները պատռված են։

«7օր»-ի հետ զրույցում Արտակ Զեյնալյանն ասել է, թե դեպքի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել, և իրեն որպես վկա հարցաքննել են։

-Որևէ նորություն, բացի դրանից, չկա,-նշել է նա։

Հարցին, թե անձամբ ինքն ո՞ւմ է կասկածում, Արտակ Զեյնալյանը պատասխանել է.

-Չեմ կարող որևէ մեկին կասկածել կամ մատնանշել։

Հիշեցնեք նաև, որ դեկտեմբերի 13-ին ևս կուսակցության գրասենյակը, մասնավորապես Արտակ Զեյնալյանի աշխատասենյակը, հարձակման էր ենթարկվել, որի ժամանակ գողերն իրենց հետ տարել էին համակարգչի մոնիթորը, ստեղնաշարը, արբանյակային ալեհավաքի կոդազերծող սարքը և մի քանի անձնական իրեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը