Նախօրեին հրապարակումներ են եղել, թե Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շրջել է «Վերնիսաժի» տարածքում ու դժգոհություն հայտնել այնտեղ տիրող անմխիթար վիճակից։ Մասնավորապես դժգոհել է կանաչ գոտիների հաշվին իրականացվող առևտրից ու ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակից և հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել, տարածքը վարձակալած տնտեսավարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները՝ բարեկարգել ու կանաչապատել: Սրանից հետո նաև լուրեր տարածվեցին, թե «Վերնիսաժը» փակվելու է։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերքել է այդ տեղեկատվությունը։
–«Վերնիսաժ»–ը չի փակվելու, այլ ուղղակի տարածքի կանաչ գոտին է մաքրվելու, և այնտեղ առևտուր չի իրականացվելու: Մեզ «Վերնիսաժ» պետք է, որովեհտև դա զբոսաշրջիկներին քաղաքի պատմությունը յուրօրինակ ներկայացնելու ձև է և ամբողջ աշխարհում էլ կա, բայց «Վերնիսաժ» մտնում ես՝ զզվանքդ գալիս է: Մեզ, զբոսաշրջիկներին դա պետք չէ։ Կոչ ենք անում քաղաքացիներին, որպեսզի տարածքի կանաչ գոտում առևտուր չիրականացվի,–ընդգծել է նա։
«Վերնիսաժը» չի՞ փակվի

7or.am