Լրահոս

12.04.2011 15:10


Կարեն Կարապետյանի կարծիքով՝ մարմնավաճառներին փողոցներից հեռացնելը քաղաքապետարանի գործառույթը չէ

Կարեն Կարապետյանի կարծիքով՝ մարմնավաճառներին փողոցներից հեռացնելը քաղաքապետարանի  գործառույթը չէ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը  հետաքրքրվել է, թե հաշվի առնելով այն, որ քաղաքապետը քայլեր իրականացրեց բացօթյա առևտրի վերացման ուղղությամբ՝ ե՞րբ վճռականություն կդրսևորի Երևանի փողոցները նաև մարմնավաճառներից մաքրելու հարցում, մանավանդ որ  շատ երկար ՝ մինչև ուշ գիշեր աշխատում է և հաստատ  տեսած կլինի քաղաքի փողոցներում կանգնած կիսամերկ կանանց: Հարցը լսելով՝ քաղաքապետը նախ ծիծաղել է, ապա նշել է, թե իր համար  շատ ցավալի է նման երևույթներ տեսնելը, և թե տարիներ  առաջ իր մտքով անգամ չէր անցնի, որ Երևանում նման երևույթի ականատես կլինի։

–Կարեն Կարապետյանը համարձակ կլինի՞, թե՞ ոչ... Դա իմ գործառույթը չէ, մենք մեր գործառույթն ենք կատարում։ Դա գուցե ոստիկանության կամ մեկ այլ կառույցի խնդիրն է,–ընդգծել է քաղաքապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը