Լուկաշենկոն խոստացել է առաջիկա օրերին բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակին լուծում տալ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է առաջիկա օրերին բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակին լուծում տալ, հաղորդում է «Բելտա» գործակալությունը։
Լուկաշենկոն «Ձերժինսկի» ագրոկոմբինատ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում իրավիճակը շատ քաղաքականացված է, բայց այն պետք չէ աղետալի որակել։
Նախագահի խոսքով՝ ագրոկոմբինատի աշխատակցուհիներից մեկն իրեն այս իրավիճակում տոկունություն է մաղթել, սակայն իրավիճակն այնքան բարդ չէ։
«Դա չպետք է անհանգստացնի ձեզ, դա իմ խնդիրն է, որը ես պետք է լուծեմ, և մենք այն լուծում ենք: Եվ, հավատացեք, առաջիկա օրերին որոշում կկայացվի»,-վստահեցրել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ իրավապահ կառույցների ղեկավարների հետ, որոնք «առավոտից երեկո» հեթապահում են, որպեսզի «պահպանեն խաղաղությունն ու անդորրը», քննարկել է իրավիճակը:
«Եվ համոզվեցի, որ այդ տղաներն իրենց երկիրը ոչ մեկին չեն պատրաստվում տալ»,-եզրափակել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:

Պաշտոնապես հաստատվել է 3 մարդու մահը։
Աղբյուրը՝ tert.am