Լրահոս

12.04.2011 15:08


ՀՅԴ-ն առաջարկում է սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի չափը

Այս պահին խորհրդարանը քննարկում է ՀՅԴ պատգամավորների ներկայացրած «Կենսաապահովման նվազագույն բյուջեի  և կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այս օրինագիծն օրակարգ մտցնելուն դրական եզրակացություն չի տվել: Սակայն, օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքով ընձեռված հնարավորությունից` ՀՅԴ պատգամավորները հարցը համարել են արտահերթ և խորհրդարանը սկսել է քննարկել այն:

-Դեռևս 2008թ. մարտի 21-ին կնքված կոալիցիոն հուշագրում ամրագրված է սկզբունք, համաձայն որի ՀՀ իշխանությունները պարտավորվում են աղքատության քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը: Սակայն, ինչպես կոալիցիոն հուշագրում ամրագրված շատ սկզբունքներ, այդ սկզբունքն այս պահի դրությամբ նույնպես անտեսված է, և, փաստացի, մենք ստիպված էինք այդ նախագիծը ճանաչել արտահերթ, որովհետև մենք համարում ենք, որ պատասխանատու ուժը պետք է իր վրա բեռ վերցնի և տրված խոստումները կատարի,-ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Օրինագծով առաջարկվում է սահմանել կենսաապահովման նվազագույն կառուցվածք` հիմքում ունենալով 3 բաղադրիչ: Առաջին` պարենային զամբյուղը պետք է կառուցված լինի 2412կկ մեծությամբ` որպես ՀՀ քաղաքացիներին նվազագույն սնուցման լիարժեքության ապահովման սկզբունք: Երկրորդ`սահմանել այնպիսի ոչ պարենային ապրանքների կառուցվածք և կազմ, որը նվազագույնը գոյատևման համար անհրաժեշտ հագուստների և պարագաների ձեռքբերման հնարավորություն կտա: Երրորդ` հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներին իրացնել իրենց նվազագույն պահանջները ծառայություններից օգտվելու ժամանակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը