Զելենսկին հայտնել է, որ որդին կորոնավիրուսով է վարակվել (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ իր որդին կորոնավիրուսով է վարակվել: Նա բուժվել է հիվանդանոցում իր կնոջ հետ միասին: Այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է Նիկոլաևի մարզում ճեպազրույցի ժամանակ, հայտնում է 112.ua-ն:
«Եթե երեխաները քիչ թե շատ նորմալ են տանում այս հիվանդությունը, ապա մեծահասակներն այն շատ ծանր են տանում: Անգամ երիտասարդները, առողջները, սպորտով զբաղվողները: Այդ իսկ պատճառով ես բոլորին մաղթում եմ առողջություն և խնդրում լինել շատ զգույշ»,-ասել է Զելենսկին:
Նա հավելել է, որ ուկրաինացիները դադարել են հետևել կարանտինային միջոցառումներին:
Հունիսին հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ` Ելենա Զելենսկայայի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Հաղորդվել էր, որ Զելենսկին և նրա երեխաները նույնպես թեստ են հանձնել, պատասխանները բացասական էին եղել:

Աղբյուրը՝ tert.am