Աշխարհ

21.08.2020 11:53


Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 20-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1385-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1128 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 6903 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 232:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը