«Թուրքիան Սև ծովում էներգետիկ պաշարներ է հայտնաբերել»․ Bloomberg
Նախօրեին ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ուրբաթ օրը ավետիս է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակներ են սկսվելու։
Մինչ այս հայտարարությունը բուռն կերպով քննարկվում է թուրքական մամուլում, ամերիկյան հայտնի «Bloomberg» գործակալությունը գրել է, որ Էրդողանի ավետիսը վերաբերելու է էներգետիկ պաշարների հայտնաբերմանը։Գործակալությունը, հղում անելով թեմայի վերաբերյալ ստույգ տեղեկություն ունեցող 2 աղբյուրի, գրել է, որ պաշարները հայտնաբերվել են Սև ծովում, և դրանք ամենայն հավանականությամբ բնական գազի պաշարներ են։
Հաղորդվում է, որ Էրդողանի հայտարարությունից հետո Ստամբուլի բորսայում օրական Tüpraş և Petkim էներգետկ ընկերությունների բաժնեմասերը մեկ օրում աճել են համապատասխանաբար 8,1 և 9,9 տոկոսով, այն դեպքում, երբ դրանք մինչ այս օրական 2 տոկոսից ավել աճ չեն գրանցել։
Euronews-ի թուրքական ծառայություննը նույնպես գրել է, որ Թուրքիան բնական գազի պաշարներ է հայտնաբերել, սակայն լրատվականի տեղեկություններով դրանք հայտնաբերվել են Արևելյան Միջերկրականում, որտեղ Թուրքիան վերջին շրջանում ակտիվորեն հորատումներ է իրականացնում։
«Թուրքիան Սև ծովում էներգետիկ պաշարներ է հայտնաբերել»․ Bloomberg
Նախօրեին ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ուրբաթ օրը ավետիս է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակներ են սկսվելու։
Մինչ այս հայտարարությունը բուռն կերպով քննարկվում է թուրքական մամուլում, ամերիկյան հայտնի «Bloomberg» գործակալությունը գրել է, որ Էրդողանի ավետիսը վերաբերելու է էներգետիկ պաշարների հայտնաբերմանը։ Գործակալությունը, հղում անելով թեմայի վերաբերյալ ստույգ տեղեկություն ունեցող 2 աղբյուրի, գրել է, որ պաշարները հայտնաբերվել են Սև ծովում, և դրանք ամենայն հավանականությամբ բնական գազի պաշարներ են։
Հաղորդվում է, որ Էրդողանի հայտարարությունից հետո Ստամբուլի բորսայում օրական Tüpraş և Petkim էներգետկ ընկերությունների բաժնեմասերը մեկ օրում աճել են համապատասխանաբար 8,1 և 9,9 տոկոսով, այն դեպքում, երբ դրանք մինչ այս օրական 2 տոկոսից ավել աճ չեն գրանցել։
Euronews-ի թուրքական ծառայություննը նույնպես գրել է, որ Թուրքիան բնական գազի պաշարներ է հայտնաբերել, սակայն լրատվականի տեղեկություններով դրանք հայտնաբերվել են Արևելյան Միջերկրականում, որտեղ Թուրքիան վերջին շրջանում ակտիվորեն հորատումներ է իրականացնում։
Աղբյուրը՝ ermenihaber.am