Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ–ի միջազգային խորհրդաժողովին, որը կկայանա այս տարվա մայիսին Ստամբուլում։
Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը՝ մայիսի 9–13–ին տեղի ունենալիք խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրվել են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, Իսրայելի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների նախագահներ։
Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ հաղորդել էին թուրքական լրատվամիջոցները, միջազգային գագաթնաժողովին մասնակցելու համար երկրների ղեկավարներին հրավերներն ուղարկում է ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ ՄԱԿ–ը՝ Նյու–Յորքի շտաբ–բնակարանից։
Սերժ Սարգսյանը հրավիրվել է Թուրքիա