Ինչո՞վ է տարբերվում Երևանի քաղաքապետն իր նախորդներից. արտաքինով
Երևանի քաղաքապետ ԿարենԿարապետյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։
Պատասխանելով «7օր»–ի հարցին՝ «Բնապահպան ԿարինեԴանիելյանը հայտարարել էր, թե Ձեզ հետ հադիպման ժամանակ ասել է, որ երևի հինգերորդ թե չորրորդ քաղաքապետն է, որի հետ շատ լավ սկսել են՝ շատ վատ վերջացրել, որին ի պատասխան՝ Դուք ասել եք, թե բացառություն եք, արդյոք ինչո՞վ եք բացառություն»՝ քաղաքապետն ասել է, թե ինքը չի ասել, թե բացառություն է։
–Ես Կարինե Դանիելյանին ասել եմ, որ մեր թիմը շատ է տրամադրված, որպեսզի կանաչ գոտիները բազմանան, բայց նաև ասել եմ, որ հնարավոր չէ, որ առավոտյան Երևանի բանկիչն արթնանա ու աքլորի ձայն լսի,–ասել է Կարեն Կարապետյանը։
Հարցին, թե ինչո՞վ է տարբերվելու իր նախորդներից, նա ծիծաղելով պատասխանել է, թե արտաքինով։
–Յուրաքանչյուր կառավարչի կառավարման ժամանակ շատ հեշտ է ցեխ շպրտել, ես գիտեմ նախորդ կառավարիչների և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը։ Յուրաքանչյուր կառավարիչ իր տեսակետներն ունի, մենք էլ ունենք մեր փիլիսոփայական ծրագրերը,–ընդգծել է նա։
Ինչո՞վ է տարբերվում Երևանի քաղաքապետն իր նախորդներից. արտաքինով
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։
Պատասխանելով «7օր»–ի հարցին՝ «Բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարել էր, թե Ձեզ հետ հադիպման ժամանակ ասել է, որ երևի հինգերորդ թե չորրորդ քաղաքապետն է, որի հետ շատ լավ սկսել են՝ շատ վատ վերջացրել, որին ի պատասխան՝ Դուք ասել եք, թե բացառություն եք, արդյոք ինչո՞վ եք բացառություն»՝ քաղաքապետն ասել է, թե ինքը չի ասել, թե բացառություն է։

7or.am