Աշխարհ

20.08.2020 12:00


Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է. նոր մանրամասներ (տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է. նոր մանրամասներ (տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: Նա գիտակցությունը կորցրել է դեռևս ինքնաթիռում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Ասաց, որ իրեն վատ է զգում, ինձնից անձեռոցիկ խնդրեց, նա ամբողջովին քրտնել էր։ Խնդրեց, որ խոսեմ հետը, քանի որ ցանկանում էր կենտրոնանալ ձայնի վրա»,-ասել է Յարմիշը՝ նշելով, որ ջուր է առաջարկել, ինչից ընդդիմադիր գործիչը հրաժարվել է և փոխարենը գնացել է զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը։

Տոմսկի բնակիչ Պավել Լեբեդևն իր հերթին հայտնել է, որ թռիչքի ժամանակ ուղևորները լսել են Նավալնիի ճիչերը․ նա տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից, որտեղ լսվում են տղամարդու բղավոցներ։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Գործչի մամուլի քարտուղար Յարմիշն ավելի վաղ գրել էր, որ ընդիմադիր գործչին թունավորել են, նա, հավանաբար, թունավորվել է թեյի մեջ առկա ինչ-որ բանից:

«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,-ասել էր Յարմիշը։

S7 ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռում քաղաքական գործիչը ոչինչ չի կերել և չի խմել:

Մի շարք լրատվականներ հայտնում են, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: Հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ՝ անալիզների արդյունքները պատրաստ կլինեն օգոստոսի 20-ի ցերեկը։

Հաղորդվում է, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ալեքսեյ Նավալնին հիվանդանոց էր տեղափոխվել Մոսկվայի հատուկ կացարանից, որտեղ վարչական կալանք էր կրում: Նրան հիվանդանոց եէին տեղափոխել «սուր ալերգիկ ռեակցիա» ախտորոշմամբ։

Աղբյուրը՝ tert.am

Главврач омской больницы сообщил о тяжелом состоянии Навального ...

Այս խորագրի վերջին նյութերը