Դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում է ունեցել Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մուտլակխի հետ
Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում է ունեցել տնտեսական ոլորտի համար պատասխանատու Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մուտլակխի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտները: Մասնավորապես, Իրաքի փոխվարչապետին հետաքրքրեց Հայաստանից Իրաք էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծումը: Կողմերը քննարկեցին էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավոր ճանապարհները եւ հույս հայտնեցին, որ այդ խնդիրը լուծում կգտնի:
Զրուցի ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանի հնարավոր մասնակցության մասին Իրաքի վերակառուցման գործում, հատկապես բնակարանային շինարարության մեջ:
Դեսպան Մուրադյանը տեղեկացրեց Սալեհ ալ Մուտլակխին, որ մոտ ապագայում հայկական կողմը կներկայացնի իրաքյան կողմի քննարկմանը երկու պայմանագիր` տնտեսական համագործակցության եւ ներդրումների պաշտպանման մասին:
Հանդիպման վերջում դեսպանը փոխանցեց Իրաքի փոխվարչապետին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերը այցելել Հայաստան: Սալեհ ալ Մուտլակխին սիրով ընդունեց հրավերը եւ նշեց, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան` բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրաքյան գործարարների ուղեկցությամբ: