Աշխարհ

20.08.2020 18:05


Ամերիկացին կեղծել է իր առևանգումը` հորից փող շորթելու համար

Ամերիկացին կեղծել է իր առևանգումը` հորից փող շորթելու համար

Ամերիկացին կեղծել է իր առևանգումը՝ հորից փող շորթելու համար: Ինչպես հայտնում է Yahoo News-ը, Էնդրյու Բլեյք Հոուքսի հորը զանգահարել են FaceTime-ի միջոցով, և նա տեսել է, որ իր որդին կապված է ծառին, իսկ ատրճանակը գլխին են դրել:

Ոստիկաններն ասում են, որ անհայտ մարդը գումար է պահանջել և սպառնացել է սպանել Հոուքսին, եթե հայրը չվճարի: «Երբ ենթադրյալ առևանգողը նշված ժամկետում չի ստացել իր գումարը, կրակոց է հնչել, և հայրը հավատացել է, որ որդուն սպանել են»,-հայտնել են շերիֆի գրասենյակում: «Դրանից կարճ ժամանակ անց առևանգողը կրկին կապվել է հոր հետ՝ սպառնալով մեկ-մեկ կտրել նրա որդու մատները, մինչև պահանջները բավարարվեն և գումարը ուղարկվի»:

Ոստիկաններին առևանգման պատմությունը կասկածելի է թվացել:

Երբ առևանգման մասնակիցները որոշել են փրկագինը վերցնել, 24-ամյա Հոուքսին տեսել են Western Union-ում: Նա և նրա հանցակիցը ձերբակալվել և մեղադրվել են շորթման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը